Դիմել եմ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ավետիք Չալաբյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման խնդրով․ Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

Դիմել եմ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ավետիք Չալաբյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման խնդրով․ Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ավետիք Չալաբյանը կալանավորվեց

Բոլոր իշխանությունների գործիք Մնացական Մարտիրոսյանը, նույն ինքը՝ Մացոն, քիչ առաջ 3 ամսով կալանավորեց Ավետիք Չալաբյանին։

Ու թեեւ անգամ հանրային մեղադրողը միջնորդեց կիրառել գրավ, սակայն Մացոն հավատարիմ մնաց իր տեսակին։

Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է, ինչպես այս ռեժիմի դեմ պայքարող ու կալանավորված բազմաթիվ տղաներ, եւ միջազգային հանրություն կոչված աջաբսանդալի քար լռությունը՝ Հայաստանում դատական համակարգը պոլի շոր սարքելու գործընթացի հանդեպ, մեկ բան է փաստում՝ «միջազգային հանրություն» ՓԲԸ-ի լուռ աջակցությամբ մենք դեռ շատ բան ենք զիջելու թուրքին՝ հանուն ֆեյք խաղաղության։

Որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, դիմել եմ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ավետիք Չալաբյանի հանդեպ իրականացվող հստակ քաղաքական հետապնդման խնդրով։

Երբեւէ, որեւէ իշխանության ժամանակ նման տրյապկա դատական համակարգ եւ նման կարգի քաղաքական բռնաճնումներ չեն եղել»։



Նման նյութեր