«Բզկտվեց մեր հայրենքը, գիշատիչները հարձակվել՝ հոշոտում են, իսկ մենք ընկել ենք կեղծ արժեքների հետեւից». Սոնա Տռուզյան
Advertisement 1000 x 90

«Բզկտվեց մեր հայրենքը, գիշատիչները հարձակվել՝ հոշոտում են, իսկ մենք ընկել ենք կեղծ արժեքների հետեւից». Սոնա Տռուզյան

Սոնա Տռուզյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Անգամ որպես ՄԻՊ հանդես եկողն է քաղաքական նեղ շահերից ելնելով շեշտում, թե ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում… ։ Դա ոչ թե խաղաղապահների, այլ նաեւ Հայաստանի պատասխանատվության գոտին է, այո՛, հենց Հայաստանի։ Հայաստանն է հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, որից այսօրվա իշխանությունները հրաժարվել են, հայրենիքը նվիրում է թշնամուն ու փորձում դրա ամբողջ պատասխանատվությունը դնել ուրիշի վրա։

Ցավով եմ հիշում Արմեն Աշոտյանի խոսքերը, որ անգամ արաբների չափ թասիբ չունենք… այո դժվար է պատկերացնել, որ Պաղեստինում որեւէ պատգամավոր կհանդգներ ասել, թե թասիբն ինչ է, եկեք կապիտալիզացնենք ու հաշտվենք Իսրայելի հետ ու դրանից հետո ոչ միայն շարունակեր պաշտոնավարել, այլեւ ողջ մնար։ Բռնության քարոզ չեմ անում, բայց մեր օրերի ոմանց կեղծ «հայրենասիրությունը» «արժանապատվությունը», «ինքնասիրությունը» ուղղակի խեղդում է։

Բզկտվեց մեր հայրենքը, գիշատիչները հարձակվել՝ հոշոտում են, իսկ մենք ընկել ենք կեղծ արժեքների հետեւից»



Նման նյութեր