Օձունի համայնքապետը ձերբակալվել է
Advertisement 1000 x 90

Օձունի համայնքապետը ձերբակալվել է

ոռու մարզի Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Տիտանյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Օձունի համայնքապետը դիմել էր ոստիկանություն։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ երկրում սկսվել են քաղաքական բռնաճնշումներ։

Նա նշել էր, որ ահազանգեր են եղել այն բոլոր համայնքներից, որոնցում խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։ Վարդևանյանի խոսքով՝ համայնքապետներին սպառնալիքներով հորդորել են ինքնակամ հրաժարական տալ։ Ըստ նրա` Լոռու մարզպետարանում նման պահանջ է դրվել Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջև, և երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։