«Հուսով եմ, ռուսները մեր շահերի հետ իրականում հաշվի կնստեն և հնարավորինս արագ կանցնեն իրենց պարտականությունների կատարման». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Հուսով եմ, ռուսները մեր շահերի հետ իրականում հաշվի կնստեն և հնարավորինս արագ կանցնեն իրենց պարտականությունների կատարման». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը գրել է.

«Ադրբեջանի վերջին օրերի ագրեսիայի ընթացքում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն իրենց դեռևս շատ իներտ են պահում, չեն ցուցաբերում խաղաղություն հաստատելու որևէ կոնկրետ գործողություն, ինչը պետք է հստակ գնահատական ստանա։

Հասկանում եմ՝ հիմա կլինեն մարդիկ, որոնք կզարմանան, թե ինչու եմ ես ռուսներին քննադատում։ Շատ պարզ պատճառով, որ շահերի համընկնումը չի նշանակում միայն պաշտպանել։ Լավը պետք է լավ ասել, վատը՝ վատ։ Ես չեմ ուզում, որ ռուսներին մեր տարածաշրջանում փոխարինելու գան թուրքերը կամ բրիտանացիները, հետևաբար ռուսները պետք է լավ աշխատեն, ինչը այս պահին չեն անում։

Արցախում ռուս խաղաղապահների վերջին օրերի վարքագիծը իրենց որոշ պաշտոնյաների կողմից մեկնաբանվում է այսպես՝ դեռ հրաման չկա գործողության, մի քիչ սպասեք։

Ես հասկանում եմ, որ ռուսները փորձում են խուսափել ակտիվ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելուց, բայց եթե դա պիտի արվի հայ զինվորի կյանքի հաշվին, ապա մենք գիտենք, թե ինչպես պետք է զսպաշապիկ հագցնել մեր թշնամուն, բայց այդ ճանապարհին մեզ ռուսները չպետք է խանգարեն։

Հուսով եմ, ռուսները մեր շահերի հետ իրականում հաշվի կնստեն և հնարավորինս արագ կանցնեն իրենց պարտականությունների կատարման»։



Նման նյութեր