Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառումներ է կատարել՝ կիսվելով իր մտահոգություններով։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է Նազենին գրել է․ «Ու ինչու եմ ես հա մենակ ու նույն ձեւով հա քայքայվում․․․ խախտվում ու մեռնում․․․ Ինքնախաբեությամբ ապրող մեծամասնությունն ինքնակամ գնում է կործանման․․․ Ես ինչի՞ եմ հա տապալվում ցավից։ Ամեն մեկն արժանի է իր ընտրությանը։ Վերջ»։
«Մեր երկրի «սերուցքը» թթվեց․․․ թթխմորը փախավ․․․ հացը խմոր մնաց․․․ ջուրը պղտորվեց․․․ իսկ լույսերը վառ մնացին միայն երկնքում», – մեկ այլ գրառման մեջ նշել է դերասանուհին։