Պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը գրում է.
«Սիրելի Հայրենակիցներ, այսօր ինձ զրկեցին հաշմանդամության կարգից և դա արեցին նիկոլ փաշինյանի հրամանով։ Ես շատ ուրախ կլինեի, որ իրապես հաշմանդամ չլինեի և թքած ունեմ դրանց տված 60.000 դրամի վրա, բայց իրականում իմ Ձեռքերը կոտրված են և ես իմ ռենտգենի լուսանկարները Ձեզ եմ ներկայացնում, երկու ձեռքս էլ ջարդված է, երկաթ է դրված և դա պարզ երևում է ռենտգենով։
Այս ամենը մի նպատակ ունի, որ ինձ ճնշեն և լռեցնեն, հիասթափեցնեն ու նեղացնեն։ Ինձ հեռացրին համալսարանից, քրեական գործեր հարուցեցին, հալածեցին հիմա էլ թոշակս են ուզում լափեն։
Ես խնդրում են փաստաբաններին ինձ օգնել , պետք է սրանց դատի տալ և կանգնեցնել դատարանների առաջ, որովհետև բացահայտ օրենքի խախտում կա և փաստերը ակնհայտ են։
Այսօր, երբ թուրքը սահմանին մորթում է, կաբինետի կռիսները մեր նման տղերքի թոշակները են ուզում լափեն, մենք դա չպիտի թույլ տանք, մենք պիտի պայքարենք մինչև վերջ։ Էսպիսի խնդիր ունեցող բոլոր վիրավոր տղերքին կոչ եմ անում միավորվել և միասին պայքարել։
#Վիրավորի_թոշակ_լափող նիկոլ»։