«Մեր երկրիը վերածվել է տուրիստների երկրի, շուտով նաև թշնամու համար…». Արման Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Մեր երկրիը վերածվել է տուրիստների երկրի, շուտով նաև թշնամու համար…». Արման Հայրապետյան

Արման Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից.

«Ուզում էինք Հայաստանը տուրիստական երկիր դառնար, բայց դարձավ տուրիստների երկիր։ Երկիր, որտեղ միայն տուրիստներն են իրենց լավ զգում։ Երկիր որտեղ անգամ քաղաքացիներն իրենց զգում են տուրիստի պես։ Այսինքն որպես սպառող։

Տուրիստին չի հուզում, թե իրենից հետո ինչ կլինի, կարևորն ինքն իր հանգիստը վայելի։ Իրեն պետք է իր մնալու օրերին հյուրանոցում լողավազանը գործի, ոչ թե ինքը լողավազան սարքի։ Տուրիստը վճարում է, որ իրեն սպասարկեն և բողոքում, երբ մի բան իր սրտով չի, ոչ թե փորձում դա շտկել։ Տվյալ ուղղությամբ տուրը չստացվեց, այլ ուղղությամբ կգնա։ Նույնն էլ մեր դեպքում։ Զոնտիկներ չեն գնա, Դադիվանք չեն գնա, Թռչկան ու Գեղարդ կգնան, ի՞նչ է եղել որ։ Տուրիստի համար կարևորն իր հանգստի կազմակերպումն է, կարճաժամկետ ժամանակահատվածում փառատոններ լինեն, հրավառություն, շոուներ, իսկ հետո թեկուզ ջրհեղեղ։

Տուրիստին չի հետաքրքրում, թե իր մասին ինչ կմտածեն։ Ինքը որտեղ ինչ ուզի անում է, վայելում իր ճանապարհորդությունը` շորտիկով թատրոնի շենք մտնում, լողազգեստով ծովափնյա քաղաքում շրջում, կամ սկուտերն ու հեծանիվ վարում որտեղ պատահի։

Այն ինչ կտեսնեք Երևանի փողոցներում, և, ցավոք, նաև մեր հայրենակիցների կողմից։ Ու ինչպես որոշ ժամանակով հայրենիք վերադարձածների, այնպես էլ Հայաստանում մշտական ապրողների։

Ցավալի է, բայց փաստ։

Մեր երկրիը վերածվել է տուրիստների երկրի, շուտով նաև թշնամու համար… Արդեն 4 տարի նաև թշնամու համար…»:



Նման նյութեր