«Ավաղ, մենք Բրիտանիա չենք, Նիկոլն էլ բնավ Չեմբերլեն չէ, առավել ևս՝ Չերչիլ». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Ավաղ, մենք Բրիտանիա չենք, Նիկոլն էլ բնավ Չեմբերլեն չէ, առավել ևս՝ Չերչիլ». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.

«1938 թվականի սեպտեմբերին Բրիտանիայի վարչապետ Չեմբերլենը՝ Հիտլերին «հանգստացնելու» համար համաձայնվում է, որ վերջինս Չեխիայից խլի այդ պետության գերմանաբնակ տարածքները։ Ընդ որում չեխերի կարծիքը ոչ ոք չի հարցնում։

Հիտլերի հետ պայմանավորվելուց հետո Չեմբերլենը ելույթ է ունենում Լոնդոնում և ասում, որ «պատվով խաղաղության է հասել» և այն կտևի մինչ իր սերնդի կյանքի վերջ։ Եւ ավարտում է ճառը հանգիստ քնելու հորդորով.

«My good friends, for the second time in our history, a British Prime Minister has returned from Germany bringing peace with honour. I believe it is peace for our time… Go home and get a nice quiet sleep.»

Ասում են, թե իր քաղաքական ախոյան Չերչիլն այդ հայտարարությանը հակադարձում է. «Քեզ տվել էին ընտրություն պատերազմի ու անպատվության միջև։ Դու ընտրեցիր անպատվությունը և կստանաս պատերազմ»։ [Չերչիլին վերագրվող այս խոսքի որևէ հուսալի սկզբնաղբյուր չգտա, ամենայն հավանականությամբ սիրուն լեգենդ է, բայց դա չէ հիմա կարևորը…]։

Անգլերեն Չերչիլի խոսքն այսպես է հնչում. «You were given the choice between war and dishonour. You chose dishonour and you will have war»։

Մեկ տարի էլ չանցած Հիտլերը պատերազմ է սկսում նաև Բրիտանիայի դեմ։

Սա կարդալով ակամա կսկսեք զուգահեռներ տանել Հայաստանի մերօրյա վիճակի հետ, բայց միանգամից զգուշացնեմ. մի շտապեք։ Ավաղ, մենք Բրիտանիա չենք, Նիկոլն էլ բնավ Չեմբերլեն չէ, առավել ևս՝ Չերչիլ։

Մեր վիճակը կարելի կլիներ Չեխիայի հետ համեմատել, բայց չեխերի ղեկավարն իր արած բոլոր սխալներով հանդերձ հաստատ գերմանական շահերի սպասարկու չէր»։



Նման նյութեր