Միայն օկուպացիոն վարչակարգին է ձեռնտու ու մարդկանց մեջ ամրապնդում է. «Այս ամենը զուտ աթոկռիվ է» նիկոլական քարոզչության թեզը
Advertisement 1000 x 90

Միայն օկուպացիոն վարչակարգին է ձեռնտու ու մարդկանց մեջ ամրապնդում է. «Այս ամենը զուտ աթոկռիվ է» նիկոլական քարոզչության թեզը

Ընդդիմությանը քննադատել ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է։ Հետևողական, հիմնավոր, իսկ երբեմն նաև անողոք, որովհետև ընդդիմությունը այս պահին կամա թե ակամա ներկայացնում է ազգային ուժերի, այսպես ասած, քաղաքական թևը և պարտավոր է հանրության հետ հաշվի նստել։

Կոպիտ ասած, եթե ես ձայնս տվել եմ ընդդիմությանը կամ թեկուզ չեմ տվել, բայց դժգոհ եմ Հայաստանում իշխանությունը զավթած ուժի գործողություններից, ապա ընդդիմությանը կարող եմ պահանջներ ներկայացնել։

Սա լրիվ նորմալ քաղաքական գործընթաց է։

Աննորմալ ու ահավոր վնասակար է սակայն, երբ ընդդիմադիր այս կամ այն ուժի հետ կապված մարդը սկսում է, կներեք արտահայտությանս համար, «կռիսականով» խփել ընդդիմադիր մյուս ուժերին, խանդի տեսարաններ սարքել ևն։

Սա այն պահն է, երբ Նիկոլն կարող է այլևս ոչ մի բան չանել, ուղղակի կողքից նայել ու հրճվել, թե ոնց եք իրար միս ուտում և ինքներդ ձեզ փչացնում ոչ կուսակցական մարդկանց աչքերում։

Ինչպես ասում են. «Թուրքը նայում է և ուրախանում», իսկ հայրենասեր՝ ազգային գաղափարներ կրող, շարքային քաղաքացիները նայում են այդ գզվռտոցներին ու սկսում զզվել բոլորիցդ։

Քաղաքականության մեջ սովորական է, որ քաղաքական ուժերի ներսում էլ, տարբեր ուժերի միջև էլ ինչ-որ վեճեր ու անհամաձայնություններ լինեն, բայց դրանք պետք է քննարկվեն և լուծվեն անդրկուլիսյան ձևաչափերով։ Իրար հրապարակայնորեն փուռը տալը միայն ու միայն օկուպացիոն վարչակարգին է ձեռնտու ու մարդկանց մեջ ամրապնդում է. «Այս ամենը զուտ աթոկռիվ է» նիկոլական քարոզչության թեզը։

Խելքի եկե՛ք։

Կարեն Վրթանեսյանի էջից



Նման նյութեր