Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից կիսվել է Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերին կից դերասանուհին գրել է․ «Աչքերիս առաջ Արցախի բոլոր երեխաներն են, ովքեր վրեժ են ունենալու իրենց սրտում, դառնալու են տերը իրենց տան ու հողի: Ես հավատում եմ»։
Օրեր առաջ տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ «Կնոջ ինտուիցիան շատ ավելի ճշգրիտ է, քան տղամարդու համոզվածությունը», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր նա։