Վահե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«911
Հիշում եք Lady Gaga-ի չարաբաստիկ տեսահոլովակը, որը Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պարոդիան էր։ Հայերեն տառերով գրված ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ բառը պատերազմի նախերգանքն էր, իսկ նռան գույնը արյան և պատերազմի գույնը։
Ամբողջովին սատանիստական սիմվոլիզմով հագեցած այս խճանկարը դեռ շատ երկար է մեզ հետապնդելու։
Մոլի մարդատյացները, որոնք շոու բիզնեսի ձեռնածուներով ազդանշաններ են տալիս մարդկանց՝ ամենևին անմեղ նորաձևության սիրահարներ չեն։ Նրանք նրբորեն քողարկում են սպասվելիք իրադարձությունները՝ համեմելով թեմատիկ առանձնահատկություններով։ 911 Հրդեհ Հրշեջ մեքենա Ոստիկան Հայրենիք կինոթատրոն (Сinema)․․․»։