Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լիներ գոնե կիսանորմալ երկիր, որտեղ երկիրը ղեկավարեին անգամ վատ, բայց հայրենիքը սիրող մարդիկ, անմիջապես համապատասխան կառույց կհրավիրեին Արցախի անվտանգությունն ապահովող, հայ–թուրքական սահմանը հսկող Ռուսաստանի դեմ ֆլեշմոբ իրականացնող կնոջը՝ պարզելու համար, թե նրան ո՞վ է նման հանձնարարական տվել, միաժամանակ կհիշեցնեին նաեւ, որ 2008թ. մարտի մեկին նա սուտ լուրեր էր տարածում, որ Ազատության հրապարակում իրավապահները մանկահասակ երեխա են սպանել, դրանով ավելի թեժացնելով իրավիճակը։
Եվ քանի որ մենք անգամ կիսանորմալ երկիր չենք, անգամ վատ, բայց հայրենիքը սիրող ղեկավարներ չունենք, այդ տիկինը կապրի սովորական իր կյանքով, առանց պատասխան տալու»։