«Խելացի շարֆ»-ը կօգնի հետևել ֆուտբոլային երկրպագուների տրամադրություններին
Advertisement 1000 x 90

«Խելացի շարֆ»-ը կօգնի հետևել ֆուտբոլային երկրպագուների տրամադրություններին

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած Cisco ընկերությունը, որը 2019 թվականից հանդիսանում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի տեխնիկական գործընկերը, այդ համագործակցության շրջանակներում մշակել է Connected Scarf անվանումը ստացած սարքը։ Դա, այսպես կոչված, «խելացի շարֆ» է՝ նախատեսված երկրպագուների համար։ Շարֆը գործվածքից է և ունի ներկառուցված սենսորներ, որոնք պետք է հետևեն երկրպագուների հուզական վիճակին։ Թե կոնկրետ ինչպես է աշխատում այս տեխնոլոգիան, չի բացահայտվում:

«Մանչեսթեր Սիթին» պարզաբանել է, որ նորույթը նախատեսված է խաղի կազմակերպիչների, խաղացողների և երկրպագուների փոխգործելիությունը բարելավելու համար՝ խաղից ստացվող հաճույքի մակարդակը բարձրացնելու համար: Այս ամենն ուղղակիորեն կապված է շահույթի ավելացման հետ և հետևաբար պաշտպանված է կոմերցիոն գաղտնիքով: Վերջին տարիներին բոլոր զանգվածային սպորտաձևերում հայտնվել են նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տվյալների վերլուծության մեթոդներ, և դա էապես ազդել է բիզնեսի այս ոլորտի վրա:

«Մանչեսթեր Սիթին» շարֆերը փորձարկել է իր վեց երկրպագուների օգնությամբ, ում համար ցուցադրվել էին իրենց սիրելի թիմի խաղերից կարևոր պահեր: Դիտման ընթացքում շարֆերը արձանագրել են մոտ 120 «հետաքրքրության պահ», ինչը թույլ է տվել սարքի հեղինակներին հասկանալ, թե կոնկրետ ինչն է ուժեղ հույզեր առաջացնում երկրպագուների շրջանում: Ըստ ակումբի թոփ-մենեջերի՝ ստացված տվյալները կնպաստեն մարդկանց կյանքում ֆուտբոլի ներառականության բարձրացմանը։

ita.am