«Հերի՛ք, մեզ մահով սպառնացող ղեկավար պետք չի, ոչ էլ իրեն Հիսուսի տեղ դնող ղեկավար է մեզ պետք։ Հերի՛ք»
Advertisement 1000 x 90

«Հերի՛ք, մեզ մահով սպառնացող ղեկավար պետք չի, ոչ էլ իրեն Հիսուսի տեղ դնող ղեկավար է մեզ պետք։ Հերի՛ք»

Ուրեմն, մեր երկրի ու Արցախի անկախության գործում իր կտրած եղունգն իսկ չներդրած վոժդը (դեռ ավելին չեմ ասում) էսօր ուղերձ է հղել Անկախության հռչակագրի առթիվ՝ հիշելով Աստվածաշնչյան «Տասը մնասների» առակը։ Սյուժեն չպատմեմ (մնաս-ն արծաթե դրամ է, որից մեկական Հիսուսը բաժանում է իր աշակերտներին, տեսնելու, թե ով ինչ է անում դրանով՝ Հիսուսի թագավորությունը հաստատելու համար)։ Այդ առակի հիմնական մեսիջը, ըստ վոժդի, գիտե՞ք որն է, ինչը նա այսօր քողարկված է հղել։ Սա է՝ «Հիսուսի խոսքերը հավատարիմ աշակերտներին պետք է մղեն եռանդուն լինելու ու ջանք թափելու։ Հիսուսը այսպիսի հետևություն է անում. «Ասում եմ ձեզ. ով որ ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի»։ Ապա Հիսուսն ասում է, որ իր թշնամիները, ովքեր չեն ուզում, որ ինքը նրանց «վրա թագավոր լինի», մահվան կմատնվեն» (Ղուկաս 19։26–28)։ Վերջինն է իր իրական մեսիջը։ Հերի՛ք, մեզ մահով սպառնացող ղեկավար պետք չի, ոչ էլ իրեն Հիսուսի տեղ դնող ղեկավար է մեզ պետք։ Հերի՛ք։

Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր