Հարգելի ընկերներ, հետևորդներ, եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ցանկանում են հանգստանալ White shorja ում, շտապեմ ասել՝ չանեք այդպիսի բան։ Ահավոր սպասարկման հետ մեկտեղ, կարող է ուղղաթիռը վայրէջք կատարել քեզանից մի քանի մետր հեռու՝ անցնելով գլխավերևովդ ու վախեցնելով երեք տարեկան երեխայի, ավազը լցնելով աչքերի մեջ։ Դե հասկանալի է, կարևոր մարդիկ են, շտապում են, իսկ մենք՝ հասարակ մարդիկ, երեխան էլ վախեցավ, անդադար լաց է լինում, հոգ չէ՝ կանցնի…
Հ.Գ
Ավելի ուշ տեղեկացա, որ տարածքը պատգամավոր Հայկ Սարգսյանինն է…
կրկին անգամ համոզվեցի, որ երկրում ոչինչ չի փոխվել…
Նունե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից