
Օգոստոսի 23-ին, ժամը 17։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծերենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված տանը (200 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։03-ին, մարվել՝ 18։17-ին։
Մասամբ այրվել են տան երեք սենյակների (70 քմ) գույքը եւ կենցաղային իրեր: