Նաիրա Զոհրաբյանն իր էջում գրել է.
«2 տարեկան այս փոքրիկն ապրում է տատիկի եւ մոր հետ Գյումրու Ռեպինի փողոցի 217/596 տնակում։ Այս ընտանիքի միակ եկամուտը նպաստն է՝ 23 հազար 500 դրամ։
Երեխայի տատիկը պարբերաբար օգնություն է խնդրում. ցանկացած օգնություն՝ սնունդ, հագուստ։
Հիմա ուզում եմ հասկանալ՝ Գյումրու քաղաքապետարանը կամ սոցիալական ծառայությունները այս ընտանիքի մասին տեղեկություն ունե՞ն, թե՞ պիտի սպասենք սովից կամ ցրտից մեկը մեռնի, որ ֆեյսբուքյան աղիողորմ ստատուսներ գրենք»։
093-32-06-68 Ջեմմա՝ մայրիկի հեռախոսահամարն է. Օգնությունն է պետք։