Օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:08-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցում՝ թիվ 98/8 հասցեում գտնվող «Դի Ջի» գազի տեղադրման կետի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Ալիկ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Սերոբ Օհանյանը: Վերջիններս սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Այրվել է Սամվել Թովմասյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածն ու շարժիչը՝ մասամբ: