Մարոկկոյի հարբած թագավոր Մուհամեդին նկատել են Փարիզի փողոցներում՝ իր թիկնապահների ուղեկցությամբ։ Նրա զբոսանքը ֆիքսվել է արաբական լրատվամիջոցներով տարածված տեսանյութով: Այս մասին հայտնում է Awras լրատվական պորտալը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է թագավորը ջինսե վերնաշապիկով և ոգելից խմիչքի բաժակը ձեռքին քայլում մայթով՝ ծայրահեղ հարբած վիճակում։ Նրան ուղեկցող անձնակազմից մեկը տեսել է օպերատորին և փորձել է դադարեցնել նկարահանումները։