Հայտնի ըմբիշ, 2016-ին Ռիո Դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն իր միկրոբլոգում դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել` գրելով հետևյալը.
«Ո՞վ է աշխարհի ամենաերջանիկ մարդը: Այսօր այդ բախտին ես եմ արժանացել: Ես ձեռք եմ բերել այն հարստությունը, որի մասին երկար երազել եմ: Այս հիասքանչ օրը` փետրվարի 1-ին, ես հայր եմ դարձել: Այսօր իմ Kinder-ի ծննդյան օրն է»: