
Օգոստոսի 25-ին՝ ժամը 01։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են անվտանգ տարածք: Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: