Բերձորից բոլոր բնակիչներն արդեն դուրս են եկել, այլևս հայ բնակիչ չկա այնտեղ: «Փաստինֆո»-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, որը զրույցի պահին դեռ Բերձորում էր:
Քաղաքապետի փոխանցմամբ՝ Բերձորից տարհանված շուրջ երեք ընտանիք վերաբնակեցվել է Արցախում, իսկ մյուսներն էլ տեղափոխվել են Հայաստան, հիմնականում՝ Սյունիք:
Արցախում մնացած ընտանիքները ժամակավոր հյուրանոցներում են ապրելու, մինչև նոր բնակարանները պատրաստ կլինեն, իսկ ՀՀ տեղափոխվածները բնակարաններ են վարձել.
«Բնակիչներից ովքեր աշխատանքի մեջ են եղել, շարունակելու են աշխատավարձ ստանալ, իսկ Արցախի կառավարության որոշմամբ էլ՝ հուլիսի մեկից տարհանված ընտանիքի յուրաքանչյուր անդամ 40հազար դրամ է ստանում՝որպես փոխհատուցում»,-ասաց Նարեկ Ալեքսանյանը:
Նրա հավաստմամբ՝ Բերձորի բնակիչներից որևէ մեկը չի այրել իր բնակարանը:
Քաղաքապետի խոսքով՝ Բերձորից տարհանվել են նաև հայկական բոլոր հուշակոթողները և խաչքարերը, ենթակառուցվածքները նույնպես դուրս են բերվել:
Հիշեցնենք, որ Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ էր տվել Աղավնոյի և Բերձորի բնակիչներին՝ իրենց բնակավայրերից դուրս գալու համար և հորդորել չայրել բնակարանները: