Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից.
«Նիկոլը վերջին ընտրություններից հետո իր ուղերձներում դադարել է հայաստանցիներին անվանել «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ»: Դադարել է, որովհետև գիտի. իրական հպարտները իրեն կողմ չեն քվեարկել: Նա վաղուց դադարել է հարգել իր էլեկտորատին: Մոտավորապես այդպես ամուսինը դադարում է հարգել կնոջը, երբ հարյուրերորդ անգամ նրան հարբած ծեծելուց հետո կինը բոլորին ասում է, որ էլի պատուհանները սրբելուց ներքև է ընկել… Դեմքով… Հենց աջ աչքի վրա… 2000 դրամով թոշակ ու նպաստ բաձրաձնելը հենց էդ «հարգանքի» չափի իրական գնահատականն է: 24 միլիոնով բանակից ազատվելու գին սահմանելը ավելացնելու է ժամանակավոր կացարաններում ապրողների թիվը: Շատերի էդ գնի սահմաններում գտնվող տները վաճառվելու են, որ իրենց տղաներից գոնե մեկին, կամ միակին ազատեն բանակից: Նիկոլը ամենահարմար գնով ծախելու է նաև Ցեղասպանության պահանջատիրությունը: Ռուբինյանը հենց էդ գինն է բանակցում: Նիկոլը ծախելու է ամեն բան, ինչին գնորդ ճարվի: Իսկ համալսարանական շենքերը վաճառելու և ուսանողական ակադեմիական «քաղաք» հիմնելու միտքը իրականում մեկ նպատակ էր հետապնդում. երկրի ուսանողությանը մայրաքաղաքից հեռացնելը, որպեսզի պրոցեսներից հեռու լինեն:
Սա «հովիկաղազարյանների» կուսակցության խելքի բանը չէ: Սա լրիվ այլ տեղերում է մտածվել, բայց իրականացվում է հենց հայ «հովիկաղազարյանների» ձեռքով: Սա պետք է մարդկանց բացատրել, հասկացնել, ապացուցել: Պետք է չզլանալ: Պետք է ԱՆԵԼ: Պարզ ու հասկանալի լեզվով: ՊԵՏՔ Է ԱՆԵԼ»: