Ծրագրային մի դրվագ «Պողոսի» վերածված Պետրոսի համար. Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

Ծրագրային մի դրվագ «Պողոսի» վերածված Պետրոսի համար. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Հանրային հեռուստաընկերության եթերում օգոստոսի 24-ի հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը, 20 եթերային րոպեներից շուրջ 10-ը զբաղեցնելով, ինձնից հետևողականորեն ուզում էր լսել Կառավարության գործունեության ծրագիր, որը Ազգային ժողովում ներկայացնելու համար ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված է երեք ժամ ժամանակ։

Քանի որ Պետրոս Ղազարյանի կինը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, իսկ ներկայում զբաղեցնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի քաղաքական պաշտոնները, խոստանում եմ, որ նոր կառավարությունը առաջին քայլով կչեղարկի իր կնոջ նախաձեռնությունը, որով ադրբեջաներն ու թուրքերենը պետք է դասավանդվեն Հայաստանի հանրակրթական դպրոցներում, որի փոխարեն կվերականգնվի Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու պատմության դասավանդումը։

Կառավարության գործունեության այլ ծրագրային դրույթների անդրադառնալու առիթներ դեռ շատ կունենանք»։



Նման նյութեր