Գեղարքունիքի մարզի ճանապարհներին կրկին դժվարանցանելի վիճակ է առաջացել
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի մարզի ճանապարհներին կրկին դժվարանցանելի վիճակ է առաջացել

Գեղարքունիքի մարզի ողջ տարածքով մեկ հունվարի 31-ի երեկոյան, փետրվարի 1-ի գիշերը և ցերեկվա ընթացքում   սկսվել և շարունակվում են ձյան տեղումները, ինչի հետևանքով կրկին դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային  երթևեկության համար: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի փրկարարական վարչության պետի տեղակալ, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, փետրվարի 1-ի կեսօրվա դրությամբ մարզում շարունակվում են ձյան տեղումները, ճանապարհներին առկա է մերկասառույց և թույլ տեսանելիություն, ձևավորվել է մոտ 30 սանտիմետր ձնածածկույթ, դժվարանցանելի են դարձել մի շարք մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ:

«Ճանապարհաշինարարներին հիմնականում հաջողվում է պահպանել ճանապարհների անցանելիությունը, մաքրման և մշակման աշխատանքները ձյան տեղումների ընթացքում չեն դադարել: Մարզային և համայնքային նշանակության որոշ ճանապարհներ դարձել են դժվարանցանելի, որոնց անցանելիության ապահովման համար կատարվում են համապատասխան աշխ ատանքներ: Փետրվարի 1-ի գիշերվա և ցերեկվա ընթացքում ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է ավելի քան 20 ահազանգ մեքենաների՝ ձյան մեջ արգելափակվելու վերաբերյալ, որոնց արձագանքել է ժամանակին»,-ներկայացրեց Հայկ Աբրահամյանը: