«Ֆրանսիական համալսարանը կրկին իր բարձրության վրա է։ Այսօր հերոսներին նվիրված պատվո պատի բացման արարողությունն էր». Գեղամ Նազարյան (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ֆրանսիական համալսարանը կրկին իր բարձրության վրա է։ Այսօր հերոսներին նվիրված պատվո պատի բացման արարողությունն էր». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ֆրանսիական համալսարանը կրկին իր բարձրության վրա է։ Այսօր հերոսներին նվիրված պատվո պատի բացման արարողությունն էր։ Ամիսներ առաջ էլ աղբյուրի բացումը կայացավ։ Շեշտում եմ, սրանք համալսարանի նախաձեռնություններն են եւ ոչ թե ծնողների։

Ցավոք, հազվադեպ երեւույթ է, երբ նահատակ տղերքին նվիրված միջոցառումները ծնողները չեն նախաձեռնում։ Սա գրում եմ, որ հայրենասեր հայերն իմանան այդ մասին։

Բերտրան Վենարը, համալսարանի ռեկտորը, որն այսօր հուզված հրաժեշտ տվեց համալսարանին եւ Երեւանին, միջոցառմանը եկել էր որդիների հետ, դրանով եւս իր վերաբերմունքը ցուցաբերելով մեր նահատակ տղերքի նկատմամբ։

Տղերքին նվիրված ծառ էլ տնկեցինք։ Եւ ինչպես ռեկտորն ասաց, մեր ապրածով, մտքով, գործով արժանի լինենք Սուրբ տղերքին։

Վստահ եմ, շուտով Հայ առաքելական եկեղեցին գիտակցաբար երկրային կյանքը հայրենիքին նվիրած տղերքին կսրբադասի»։



Նման նյութեր