
Նախօերին Կիևյան կամրջի տակ հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է:
«Փաստիֆո»-ի տեղեկություններով՝ 40-ամյա Գեորգի Համբարյանի դին երեկ առավոտյան հայտնաբերվել էր Կիևյան կամրջի տակ, իսկ նրա հագուստի գրպանում եղել էր մի գրություն, որում տղամարդը խնդրել էր իր ինքնասպանության մեջ որևէ մեկին չմեղադրել: Գրության մեջ մասնավորապես ասված է. «ես գող եմ եղել ու հիմա ի վիճակի չեմ ապրել»:
Տղամարդու մարմնի արտաքին զննությամբ որևէ բռնության հետք չի հայտնաբերվել:
Ըստ մեր տեղեկությունների՝ նա նախկինում դատապարտված է եղել:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի