Քիչ առաջ պարեկները կանգնեցրել են մի քաղաքացու, պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:
Նա նաեւ նշել է. «Ըստ ինձ դիմած քաղաքացիների, պարեկները չեն համաձայնվել տրամադրել ժամանակ, հատուկ միջոց են կիրառել, դեղ լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել…:
Քաղաքացու ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է, տարածքի բնակիչներին նույնիսկ արգելել են ջուր տալ, նշելով, որ իրենց կիրառած դեղի արդյունքում կարող է կուրանալ…:
Այս պահին եկել է շտապ օգնության բրիգադը, տարածքում բնակիչները կատաղած վիճում են պարեկների հետ, բնականաբար թուրքեր անվանելով»: