Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 187 հոդվածի 2-րդ մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի հետևանքով առաջացել է մարդու մահ) հատկանիշով, գրում է shamshyan.com-ը։
Քննչական բաժին են հրավիրվելու «Վանաձոր» բժշկական կենտրոնի այն բժիշկները, որոնք կասկածվում են Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ, 20-ամյա Մերի Գրիգորյանի մահվան համար։ Քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ օգոստոսի 27-ին Լոռու մարզի Փամբակ գյուղում նույն գյուղի բնակիչը՝ 20-ամյա Մերի Գրիգորյանի հոգեհանգիստն էր:
Մերիի հարազատները, համագյուղացիներն ասել են, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնը փորձում էր հանրությանը մոլորեցնել՝ կեղծ ու մտացածին տեղեկություններ տարածելով, թե իբր Մերին Երևանի Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել գիտակցությունը տեղը, կայուն վիճակում, մինչդեռ նա մի քանի որ թուլացած, գրեթե ուշագնաց է եղել։