
«Յութ-Էյր» ավիաընկերության «Բոինգ-737» օդանավը փետրվարի 1-ին չի կարողացել իրականացնել Մոսկվա-Երևան չվերթը` տեխնիկական խնդիրների պատճառով:
Ինչպես հաղորդում է life.ru կայքը, թռիչքին նախապատրաստվելու ընթացքում օդաչուն տեղեկացրել է օդանավի հետնամասում փականների հետ կապված խնդրի մասին:
Ուղևորներին առաջարկվել է այլ օդանավ:
«Շերեմետևո» օդանավակայանի տեխնիկական ծառայությունները իրականացնում են ինքնաթիռի ստուգման աշխատանքներ։