Պարուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Ենոքյանը եւ նրա սիրելին՝ հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանն ամուսնացել են՝ եկեղեցում տեր եւ հնազարնդ լինելու երդում տալով: Մաշան իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում հետեւորդներին արարողությունից մի հատված է ներկայացրել։
Տեսանյութում զույգը պատասխանում է հոգեւորականի հարցին եւ միմյանց տեր եւ հնազանդ լիելու խոստում տալիս, ինչի ընթացքում Մաշան հուզվում է եւ չի կարողանում զսպել արցունքները:
Պարուհին կրում է սպիտակ հարսի զգեստ, որը կրծքավանդակի հատվածում պատված է մարգարիտներով: Իր տեսքն ամբողջացնելու համար Մաշան ընտրել է մարգարիտներով քող եւ փայլուն մազակալ: Նա ներկայացել է նուրբ դիմահարդարմամբ եւ գեղեցիկ սանրվածքով:
Տեսանյութը՝ այստեղ