
Օգոստոսի 28-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ կայքէջերից մեկի միջոցով իր բանկային քարտից 940 000 դրամ է գանձվել:Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ անհայտ անձը իր հաշվեհամարից 940 000 դրամ է փոխանցել այլ հաշվի:
Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խարդախությունն արել է տուժողի կնոջ եղբայրը: Օգոստոսի 29-ին Այնթապ գյուղում 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել և տեղափոխվել է Մասիսի բաժին, որտեղ խոստովանել է, որ գումարի կանխիկացումն արել է ինքը՝ կայքերից մեկի իր անվամբ բացված էջի միջոցով:
Երիտասարդը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: