Թող պատրաստվի Օնիկ Գասպարյանը. Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

Թող պատրաստվի Օնիկ Գասպարյանը. Արթուր Ղազինյան

Արցախի ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելու և «Շուշին հանձնելու» համար մեղադրանք առաջադրելու մասին կարելի է ասել հետևյալը. ԱՐԴԱՐ Է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը:

Նա նաեւ նշել է. «Ջունգլիի կանոններով եթե դու չես անում, քեզ են անում:

Երկու տարի խնդրեցինք ու պահանջեցինք, որ խոսեն, պատմեն ողջ իրականությունը, բայց ապարդյուն. ձայն բարբառո հանապատի:

Դավաճանության ու պարտության մեղավորներ են նշանակվում բարձրաստիճան զինվորականները, այսինքն բանակը, այսինքն զինվորները:

Հ.Գ. Թող պատրաստվի Օնիկ Գասպարյանը…»։



Նման նյութեր