
Հայաստանի նկարիչների միությունը խորը վշտով տեղեկացնում է, որ մահացել է միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Արկադի Բաղդասարյանը (Արկո):
Հայաստանի նկարիչների միությունը իր ցավակցությունն է հայտնում Արկադի Բաղդասարյանի ընտանիքին և հարազատներին:
Արկադի Բաղդասարյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: