«Դուք հարց լուծող հո չե՞ք». Սական Պողոսյան
Advertisement 1000 x 90

«Դուք հարց լուծող հո չե՞ք». Սական Պողոսյան

Սական Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Եթե որևէ մեկը համարձակվի ասել, որ քաղաքային տրանսպորտում փոփոխություն է եղել, ապա առաջարկում եմ մեկ օր ինձ հետ շրջել։

Ավտոբուս ավելացնելը ի՞նչ նշանակություն ուներ, եթե բոլոր ժամերին ավտոբուսները աննկարագրելի լիքն են, հնարավոր չի ոտք տեղավորել, արդեն չկան ՊԻԿ կամ ՉՊԻԿ ժամեր, ով ում ոնց է գրկում արդեն էական չէ, դե իսկ ավտոբուսներում գողությունը աննկարագրելի մասշտաբների է հասել։

Ձեզ համար կարևոր էր այդ մի քանի օրվա դմփ-դմփ-հուն, ձեր կարճատև PR-ը ու վերջ, դուք հարց լուծող հո չե՞ք։

Շնորհավոր սեպտեմբերի 1»։



Նման նյութեր