Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Երևանի պետական բուհերը միավորելու և դրանք Աշտարակ տեղափոխելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ես համարում եմ հերթական դատարկ խոսքը, որի հետևում ոչ թե կրթական համակարգն է, այլ հանրության ուշադրությունը Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ իր սիրախաղի մասին մանրամասներից շեղելը։
Գրեթե համոզված եմ, որ ոչ մի այդպիսի ծրագիր չկա, և ԿԳՄՍ նախարարն անգամ առաջին անգամ է լսել այդ մասին»։