
Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։50-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերմոն գյուղի սկզբնամասում երկու արջի քոթոթներ արգելափակվել են ժայռի ճեղքի մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից: