Հրամանատար, որը լացում է զոհված զինվորի ծնունդին. «Որդուս անունը Սևակ եմ դնելու». aravot.am
| Դիտվել է`
aravot.am-ը գրում է. «Երեկ մենք այցելեցինք Արմավիրի մարզի Արեւիկ գյուղ: Ապրիլյան պատերազմի հերոս, բազմաթիվ շքանշանների եւ մեդալների արժանացած Սեւակ Խաչատրյանի 20-ամյակն էր: Մի քանի ամիս էր մնացել, որ զորամասի հպարտություն, զորամասի պարծանք դարձած Սեւակը զորացրվեր, եթե չլիներ հակառակորդի ոտնձգությունն ու գաղտնի արձակած գնդակը: Երեկ Արեւիկ գյուղի դպրոցում նշում էին հերոսի տարեդարձը: Ու ողջ միջոցառման ժամանակ դահլիճում իր արցունքներն էր սրբում մի տղամարդ: Ինչպես հետո պարզեցինք՝ Սեւակի հրամանատարն էր՝ փոխգնդապետ Զավեն Հունանյանը:
Նա դժվարանում էր շնորհավորել սիրելի զինվորին. «Չգիտեմ այսպիսի դեպքերում ինչ են ասում: Սեւակը մարդ էր, ով իր ապրելով բոլորին ցույց տվեց, թե ինչպիսին է լինում հայը ու ոնց է պետք ապրել: Ես այսօր չեմ խոսի ձեր հետ, թե Սեւակը ոնց ընկավ: Ես կպատմեմ, թե Սեւակը ոնց է ապրել: Նա այն հազվադեպ երիտասարդներից է, որ ծնվելով իսկական հայկական ընտանիքում, իսկական հայրենասերի դաստիարակությամբ է եղել: Ինքը ուներ հնարավորություն, որ սովորելուց հետո գնար բանակ, բայց իր անձնական խնդրանքով, հստակ գիտենալով ու հասկանալով երկրում բարդ իրավիճակը՝ շուտ գնաց: Սեւակը բոլորին ցույց տվեց, թե ինքը ոնց է ապրել: Ես հիշում եմ իր հետ ունեցած մեր առանձնազրույցները»:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ