Վարշավայի օդանավակայանում թռիչքը բաց թողած և անտեր վիճակում հայտնվածի մասին տեղեկատվությունը տարածող գրեթե բոլոր լրատվամիջոցներից գոնե մեկին հետաքրքիր չի պարզել, թե նա հերթական անգամ Ժնև ինչո՞ւ է գնում, ո՞ւմ փողերով է գնում, բանկային հաշիվները համալրելու, թե հաշվից գումար հանելու կամ այլ ծրագրով է գնում:
Ի վերջո, սրանք պետք է հաշիվ և հաշվետվություն տան իրենց շռայլությունների և վայելքների համար։ Երկիրը վերածել են դժոխքի, սուգ ու վիշտ են բերել հազարավոր մարդկանց ընտանիքների, իսկ իրենք ցինիկիաբար կյանք են վայելում։
Սրանց ցինիզմը լավ բանի չի բերելու, իսկ պատասխանատվության առջև կանգնեցնելու մեր նախաձեռնության արդյունքն էլ շատ չի ուշանալու։
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից