
Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ
Սյունիքի մարզի Գորիս-Կապան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։