
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10։20 դրությամբ, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ (կմ0+500 հատված) ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղի է ունեցել քարաթափում 70-80 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։ Կա քարաթափման վտանգ: