
Գրեթե մեկ տարի առաջ երգչուհին հայտարարել էր, որ ամուսնության առաջարկ է ստացել, իսկ այսօր կիսվել է ուրախալի լուրով:
Երգչուհու ընտրյալը ռեժիսոր Լադո Կվատանիան է, ում հետ երգչուհին բազմաթիվ նախագծերում է աշխատել: Զույգն իր հարաբերությունների մասին սկսել է խոսել, երբ վերջնական հասկացել են, որ միշտ միասին են լինելու:
«Դա Վրաստանում էր: Նա ինձ խինկալիով չի առաջարկություն արել, չնայած, իմ բնավորությունն իմանալով, նման մի բան մտածել էր: Մենք այդ պահին միայնակ էինք, ոչ մի տեղացի եւ զբոսաշրջիկ չկար մոտակայքում: Միայն բնությունը, քամին… եւ իմ արցունքներից ուռած դեմքը ոչնչով չէր տարբերվում խինկալիից»,- նշել էր Մանիժան։