
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Volkswagen ID4X մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։