Վերլուծաբան Կարեն Քոչարյանի Facebook-յան գրառումը.
«Արդեն մի քանի օր է մեր լրատվամիջոցները գրում են, թե ապրիլի 2-ին, ով ում դեմ է պայքարելու Երևանի և մարզերի ընտրատարածքներում: Հիմնական թեման հետևյալն է. «Այսինչ հանրապետականը կպայքարի «Ծառուկյան» դաշինքի այնինչ ներկայացուցչի հետ»:
Կամ` ԵԼՔ-ի այսինչ ներկայցուցիչը` Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի այնինչ ներկայացուցչի դեմ…
Մի հատ հարց եմ ուզում տալ մեր լրագրողներին.
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԴՈՒՔ ՆՈՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԿԱՐԴԱՑԵ՞Լ ԵՔ:
Ուրեմն, ասեմ իմացեք և էլ անգրագետ բաներ չգրեք: Ընտրությունները միայն համամասնական են: Իսկ դա նշանակում է, որ միմյանց դեմ պայքարում են միայն կուսակցություններն ու դաշինքները: Իսկ անհատները պայքարում են ռեյտինգային ըտրակարգով` փրայմերիզի սկզբունքով:
Այսինքն, հանրապետականը պայքարում է միայն հանրապետականի հետ, դաշնակցականը միայն դաշնակցականի հետ, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը միայն իր դաշինքի ներկայացուցչի հետ: Իսկ մրցակից թիմերի ներկայացուցիչների պայքարը միմյանց հետ ընդանում է զուտ կուսակցական մակարդակով, բայց ոչ անհատական»: