Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հարցազրույց է տվել Code Conference 2022-ին, որում նա հայտնվել է տեսախցիկների առջև՝ չհայտարարված Pixel Watch խելացի ժամացույցը դաստակին։ Այս մասին հայտնում է 9To5Google հրատարակությունը։
Նշվում է, որ Պիչայը, ով սովորաբար հանրության առաջ չի հայտնվում ժամացույցով, այս անգամ հանդիսատեսի առջև է հայտնվել ոսկեգույն Pixel Watch-ով։ Դրա շնորհիվ պարբերականին հաջողվել է պարզել, որ Always-on-Display ռեժիմում ժամացույցի էկրանին անընդհատ կցուցադրվեն ոչ միայն ժամը, այլև մի քանի վիդջեթներ։
9To5Google-ի լրագրողները նաև նշել են, որ Pixel Watch-ը կարծես բավականին հաստ է:
Հարցազրույցի շրջանակներում Պիչայը հայտնել է, որ Google-ն աշխատում է իր նախագծերի օպտիմալացման վրա։ Որպես այդպիսի օպտիմալացման հաջող օրինակ՝ ՏՏ կորպորացիայի գլխավոր տնօրենը նշել է YouTube Music-ի և Google Music-ի ծառայությունների միաձուլումը։