Արդեն երկու օր է համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեկ ինքնաձիգով ու նռնակով հայ տղամարդը Կուբաթլույի (Որոտան) ճանապարհին կանգնեցնում ադրբեջանական ավտոշարասյունը։
Oragir.news-ի հետ զրույցում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ համադրելով իրենց ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով կարելի է եզրակցնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։
Սահակյանը նաև նշեց, որ տարածվող մաքրած լուսանկարները ճիշտ մաքրած չի և իրականում բոլորովին այլ դեմ է պատկերված։ «Նա համարվում է անհետ կորած, որի գերեվարումը չէինք բացառել, որովհետև զինակցից ունեինք տեղեկություններ, որ իրենք երկուսով են եղել»։ Սահակյանը նշեց նաև, որ առավել հստակ տեղեկություններ կարող է հաղորդել ավելի ուշ։
«Այս պահին փորձում ենք նաև փորձագիտական հաստատում ստանալ, որ կադրերում Տարոնն է Անդրեասյանն է»։ Հրապարակված տեսանյութում նշվում էր, որ ադրբեջանցիների հետ բարձրաստիճան սպա կար,ով առաջարկում էր հանձնվել՝ խոստանալով, որ չի սպանի, նա չհամաձայնվեց, սպառնաց, որ կսպանի մեզ ու սկսեց կրակ բացել։ Ստիպված էինք ոչնչացնել նրան։