Շատ ծանր սրտով հեռացա դահլիճից․ Հասմիկ Պապյան
Advertisement 1000 x 90

Շատ ծանր սրտով հեռացա դահլիճից․ Հասմիկ Պապյան

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ ներկա էի Մաեստրո Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը: Թվում էր, թե ամեն ինչ արվել էր Մեծ երաժշտի, Մարդու հիշատակը հավուր-պատշաճի նշելու համար: Անսահման հուզիչ էր Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի երրորդ մասի մի հատվածի «վիրտուալ» կատարումը Օհան Դուրյանի տեսագրության ներքո:

Վերջում բոլորին անակնկալ էր սպասվում. բեմ բարձրացավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը և ազդարարեց, որ Մաեստրոյին շնորհված շքանշանները, (որոնք Մեծ դիրիժորը իր քաղաքական հայացքների համար հալածված և երկրում աշխատելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով ետ էր վերադարձրել պետությանը), 100-ամյա հոբելյանի առիթով կրկին վերադարձվելու են նրան…Չգիտեմ, թե ու՞մն էր այս գաղափարը, սակայն չեմ կարող չհարցնել. արդյո՞ք Մաեստրոն համաձայն կլիներ ետ վերցնել այն շքանշանները, որոնք իրեն չօգնեցին լսելի դարձնել իր ՁԱՅՆԸ…ցավոք, ոչ ոք չի կարող պատասխանել…

Շատ լավ է, որ իշխանավորներն ընդունում են իրենց մեղքը և ցանկություն ունեն այն «սրբագրել»: Կարծում եմ, որ ՕհաՆ Դուրյանի հանդեպ մեղքերը քավելու լավագույն ձևը, այսօրվա «ընդդիմադիր» արվեստագետներին օգնել, սատարելը կլինի: Ամեն դեպքում շատ ծանր սրտով հեռացա դահլիճից…»:



Նման նյութեր