Android 13 բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակում հայտնաբերվել է Clear Calling անունով գործառույթ: Ինչպես նշում է The Verge-ը, այս կերպ Google-ը մտադիր է բարելավել զանգերի ժամանակ աղմուկի նվազեցումը։
Նշվում է, որ առաջին անգամ գործառույթը հայտնաբերվել է Android 13 QPR1 Beta-ում՝ ՕՀ-ի եռամսյակային թողարկման առաջին բետա տարբերակում։ Նկարագրության մեջ ասվում է, որ Clear Calling-ը «նվազեցնում է ֆոնային աղմուկը զանգերի ժամանակ»:
Ֆունկցիան պետք է ձեռքով ակտիվացվի սմարթֆոնի կարգավորումներում: Clear Calling-ն աշխատում է բջջային ցանցերի մեծ մասում, սակայն հասանելի չէ Wi-Fi զանգերի համար: Google-ը վստահեցրել է, որ զանգի բովանդակությունը չի ուղարկվում ընկերության սերվերներին` վերլուծության համար։