ԱՄՆ-ի Դալաս քաղաքի (Տեխասի նահանգ) ֆեդերալ դատարանի երդվյալների կոլեգիան Oculus ընկերությանը, որը պատկանում է Facebook ցանցին, մեղավոր է ճանաչել ZeniMax Media տեսախաղեր մշակողից վիրտուալ իրականության տեխնոլոգաների գողության գործով՝ 500 միլիոն դոլարի չափով վնասների գումարով: Այս մասին փետրվարի 1-ին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Հունվարին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ելույթ է ունեցել դատարանում, որտեղ ժխտել է մտավոր սեփականության գողության մեղադրանքները՝ հայտարարելով, որ «Oculus-ի արտադրաքները հիմնված են Oculus-ի տեխնոլոգիաների վրա»:
ZeniMax Media-ն Oculus ստարտապին դատի Է տվել 2014 թվականին, երբ այն արդեն փորձում էր ձեռք բերել Facebook-ը: ZeniMax-ը Oculus-ին մեղադրել է իր մտավոր սեփականությունն ապօրինի օգտագործելու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: