
Սյունիքի մարզում զինվորների տեղափոխող Урал-ը Չարքանդ կամրջից ընկել է գետը. կա 20-ից ավելի վիրավոր զինվոր:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, 26 զինվոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մանրասմասները՝ սկզբնաղբյուր կայքում: